Թերեզա Մեյին սպանել սպառնացող ահաբեկիչը դատապարտվել է
Ահաբեկիչ Նաաիմուր Զաքարիա Ռահմանը, ով սպառնում էր սպանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, դատապարտվել է ցմահ ազատազրկման 30 տարի նվազագույն ժամկետով:
Այս որոշումը ընդունել է Անգլիայի կենտրոնական Old Bailey քրեական դատարանը, գրում է Sky News-ը:
Հուլիսի 18-ին Ռահմանը, ով ծագումով Բանգշադեշից է և Բրիտանիայի հպատակն է, Լոնդոնում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման համար, որոնց վերջնական նպատակն բրիտանական կառավարության ղեկավարի սպանությունն էր, մեղավոր է ճանաչվել: