Պայթյուն Դոնեցկում. զոհվել է Ալեքսանդր Զախարչենկոն
Դոնեցկի կենտրոնական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Դոնեցկի ինքնահռչակ ազգային հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Դոնեցկի աղբյուրը:
Գործակալության աղբյուրի հաղորդմամբ՝ Զախարչենկոն զոհվել է «Սեպար» ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, իսկ եկամուտների նախարար Տիմոֆեևը վիրավորվել է:
Դոնեցկի ազգային հանրապետության ղեկավարի հետ կատարվածը վարչակազմից ահաբեկչություն են որակել:
Ոստիկանները շրջափակել են ռեստորանի տարածքը: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սպանության մեջ կասկածվում են ուկրաինացի դիվերսանտները: Նշվում է, որ մի քանի կասկածյալ է ձերբակալվել, երբ նրանք փորձել են փախուստի դիմել մեքենայով: