Միլանում հինգ վրացու են ձերբակալել Իտալիայի ՆԳ նախարարի ծնողների տան կողոպտվելուց հետո
Միլանի ոստիկանությունը հաստատում Է Վրաստանի հինգ քաղաքացիների ձերբակալումը՝ Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինիի ծնողների տունը կողոպտելու կասկածանքով: Այդ մասին օգոստոսի 31-ին հայտնել են վրացական ԶԼՄ-ները:
Նրանց տեղեկատվության համաձայն, Վրաստանի քաղաքացիներին ձերբակալել են օգոստոսի 27-ին, երբ վերջիններս պատրաստվում Էին լքել Միլանը: Նշվում Է, որ ձերբակալվածները կասկածվում են օգոստոսին մի շարք բնակարանային կողոպուտներ կատարելու, այդ թվում՝ օգոստոսի 15-ի գիշերը Սալվինիի ծնողների տուն թափանցելու մեջ: Տունը խուզարկելու ժամանակ, որտեղ իջևանել Էին ձերբակալվածները, առգրավվել Է գողոնի, այդ թվում՝ փողերի և թանկարժեք իրերի մի մասը: Իտալական ոստիկանության տվյալներով՝ դատարանն արդեն նախնական կալանք Է նշանակել ձերբակալվածներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: