Վախթանգ Կիկաբիձեն հիվանդանոցում է
Վրացի արտիստ Վախթանգ Կիկաբիձեն հայտնվել Է հիվանդանոցում: Այդ մասին դերասանն ինքն Է հայտնել «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին: Երգիչը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինքը գնալու Է արդյոք Իոսիֆ Կոբզոնի հուղարկավորությանը ասել է 80-ամյա դերասանը «Ոչ ոք չի հրավիրել հուղարկավորության: Ես այժմ պառկած եմ հիվանդանոցում»:
Ավելի վաղ «Sputnik Գրուզիա»-ին տված հարցազրույցում Կիկաբիձեն հայտարարել Էր, որ Կոբզոնի մահով Ռուսաստանը «կորցրեց ճանաչելի ձայնը» և «Խորհրդային Միության իսկական որդուն»: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցի ժամանակ արտիստը պարզաբանել Է, որ հիվանդանոցում Է գտնվում պլանային ընթացակարգ անցնելու համար: «Ոչինչ տեղի չի ունեցել, ես արդեն վեց տարի յուրաքանչյուր երկրորդ օրը պառկում եմ հիվանդանոցում և դիալիզի ընթացակարգ անցնում»,- ասել Է Կիկաբիձեն: