Մեգան Մարքլը խախտել Է կարգը՝ հանրությանը ներկայանալով բաց շրջազգեստով
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն ամուսնու՝ արքայազն Հարրիի հետ Լոնդոնում «Վիկտորյա Պալաս» ներկայացմանը եկել Էր բաց հագուստով:
Օգոստոսի 29-ին «Համիլթոն» մյուզիքլի հատուկ ցուցադրությանը 37-ամյա Մարքլը եկել Էր սև շրջազգեստ-պիջակով՝ մինի երկարությամբ, որը պատրաստվել Է Judith & Charles կանադական բրենդի կողմից:
Հրատարակության տվյալներով՝ նման կարճ զգեստը դքսուհին իրեն առաջին անգամ Է թույլ տվել հագնել արքայազն Հարրիի հետ հարսանիքից հետո: Digital մոդելի զգեստը Judith & Charles ընկերության պաշտոնական կայքում վաճառվում Է 427 դոլարով և հասանելի Է երեք գույնով՝ մուգ կապույտ, բադրիջանագույն և սև: