Դեն Բիլզերյանի անդրադարձը՝ Ադրբեջանի որոշմանը
«Պոկերի արքա» Դեն Բիլզերյանը Instagram-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի՝ իր նկատմամբ միջազգային հետախուզում իրականացնելու որոշմանը:
Նա մի լուսանկար է հրապարակել, որը մակագրել է այսպես.
«Միշտ հաճելի է արթնանալ լավ լուրով»:
Իսկ նկարի վերևում գրված է, որ «Instagram-ի արքա» Դեն Բիլզերյանը ապահովագրված է Ադրբեջանի կողմից հնարավոր ձեռբակալությունից:
Հիշեցնենք որ, Ադրբեջանի իշխանությունները երկար մտորելուց հետո որոշել են ԱՄՆ–ում բնակվող հայազգի Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել՝ պայմանավորված նրա Արցախ կատարած այցով։