Սիրիացի գրոհայինները մեկ օրում 45 տոննա զինամթերք են հանձնել
Գրոհայինները Սիրիայի հարավ-արևելքում մեկ օրում հանձնել են 8 բեռնատար ավտոմեքենա և շուրջ 45 տոննա տարբեր տրամաչափի զինամթերք: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Վլադիմիր Սավչենկոն:
«Ապօրինի զինված խմբավորումների նախկին անդամները Սիրիայի հարավ-արևմուտքում մեկ օրում 8 բեռնատար և 45 տոննա զինամթերք են հանձնել», - ասել է գեներալ-մայորը:
Վերջինիս խոսքով՝ չնայած մարտական գործողությունների հրադադարի ռեժիմին՝ շարունակվում են խախտումներ գրանցվել ապօրինաբար զինված խմբավորումների կողմից, որոնք գործում են Իդլիբի դեէսկալացիոն գոտում:
Նշվում է նաև, որ ռուս ռազմական բժիշկները վերջին մեկ օրում բուժօգնություն են տրամադրել 334 սիրիացու, այդ թվում՝ 165 երեխայի: