Ժիրինովսկին առաջարկում է Կոբզոնին «Երկիր մոլորակի պատվավոր քաղաքացու» կոչում շնորհել
Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին կդիմի ՅՈւՆԵՍԿՕ-ին` «Երկիր մոլորակի պատվավոր քաղաքացի» կոչում սահմանելու և այդ կոչումը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին առաջինը շնորհելու առաջարկով։
««Երկիր մոլորակի պատվավոր քաղաքացի» կոչում սահմանելու մեր առաջարկը կուղղենք ՅՈւՆԵՍԿՕ-ին»,- նշել է Ժիրինովսկին։