Թուրքիան ստիպված նոր պարտքեր է կուտակում հին պարտքերն ու դրանց տոկոսները մարելու համար․ Քըլըչդարօղլու
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է երկրի իշխանություններին կործանարար տնտեսական քաղաքականություն վարելու համար և հայտարարել, որ Թուրքիան շատ մեծ արտաքին պարտքեր ունի, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը։
Քըլըչդարօղլուն նշել է, որ Թուրքիան ոչ միայն ստիպված է նոր պարտքեր կուտակել՝ հին պարտքերը մարելու համար, այլև հին պարտքերի տոկոսների համար նույնպես։
Նա նաև կոչ է արել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերականգնել հարաբերությունները Սիրիայի հետ՝ նշելով, որ արտաքին քաղաքականության մեջ քեն ու թշնամություն լինել չի կարող։ Ըստ Քըլըչդարօղլուի՝ այսօր վարվող արտաքին քաղաքականությամբ Թուրքիան երբեք չի կարող հասնել լիարժեք խաղաղության։
Ընդդիմության առաջնորդը նաև հեգնել է Էրդողանին՝ երկրի բոլոր խնդիրներն արտաքին ուժերի հետ կապելու համար։