Տեսանելի է սիրիական կարգավորման տապալման մի քանի խաղացողների փորձեր. Լավրով
Ռուսաստանը տեսնում է սիրիական կարգավորման տապալման մի քանի խաղացողների փորձերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի գործընկերոջ՝ Վալիդ Մուալեմի հետ բանակցությունների մեկնարկից առաջ, հայտնում է TACC–ը։
«Իհարկե, մենք քննարկում ենք Սիրիայում իրավիճակի արտաքին ասպեկտները, այդ թվում՝ միջազգային հանրության ռեսուսրների գործարկման անհրաժեշտությունը Սիրիայի Արաբական Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համար։ Դրան զուգահեռ անհրաժեշտ է, իհարկե, ակտիվացնել Սոչիում սկսած Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի հիման վրա քաղաքական գործընթացի մեկնարկի հարցով շարժումը։
Այս բոլոր ջանքերին ունեն իրենց հակառակորդները։ Մենք տեսնում ենք այդ փորձերը և այսօր գնահատել ենք նրանց գործողությունները, որոնք փորձում են այդպիսի քայլեր ձեռնարկել»,–նշել է նա։