Ադրբեջանում որոշել են Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել
Ադրբեջանի իշխանությունները երկար մտորելուց հետո որոշել են ԱՄՆ–ում բնակվող հայազգի Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրտավամիջոցները՝ վկայակոչելով երկրի Գլխավոր դատախազությանը։
Հետախուզման պատճառ է նշվում Լեռնային Ղարաբաղ այցելելը։
«Բիլզերյանը նախօրեին այցելել է Հայաստան, ապա ուղևորվել Ղարաբաղ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի և նրա կնոջ հետ։ Նրանք հասցրել են հայկական անձնագիր ստանալ և հաշվառման կանգնել ՀՀ Զինված ուժերում»,–բողոքում են ադրբեջանական լրտավամիջոցները: