Պենելոպա Քրուզն ու Խավիեր Բարդեմը երկրորդ անգամ ծնողներ են դարձել
Երկուշաբթի երեկոյան ոչ միայն Ուիլյամն ու Քեյթն են դարձել ծնողներ, այլև մի հայտնի զույգ ևս: Հայտնի է դարձել որ Պենելոպա Քրուզն ու Խավիեր Բարդեմը ևս տղա են ունեցել: Երեխան լույս աշխարհ է եկել Մադրիդի հիվանդանոցներից մեկում:
Պենելոպան մինչև վերջին պահը շարունակում էր մասնակցել տարբեր միջոցառումների: Այսպես, օրերս նա ներկա է եղել Մադրիդում կայացած երաժշտական փառատոնին:
Հիշեցնենք, որ երեխան աստղային զույգի երկրորդ որդին է: Ավագը' Լեոն, լույս աշխարհ է եկել 2011թ.-ին` Լոս Անջելեսում: