Ավստրալուհին տարեկան մոտ 60 000 դոլար է վաստակում տարբեր մարդկանց գրկելով
Ավստրալուհի Ջեսիկա Օ’Նիլը «գրկախառնության թերապևտ» է դարձել և տարեկան շուրջ 58 000 դոլար է վաստակում՝ մարդկանց գրկելով:
Ինչպես գրում է Oddity central-ը, գրկախառնություններն օգնում են մարդկանց դուրս գալ ծանր հոգեվիճակից, կանխում են ընկճախտի, առողջական խնդիրների առաջացումը, ինչպես նաև օգնում են հաղթահարել հոգեկան ճնշվածությունը:
Երեք երեխայի մայր Ջեսիկան պնդում է, որ իր գրկախառնություններն օգնում են նրանց, ովքեր տառապում են միայնակության զգացումից, ընկճվածությունից կամ ցածր ինքնավստահությունից:
Ջեսիկան մերսման թերապևտ է եղել: Նա նկատել է, որ հաճախորդներն սկսում են լավ զգալ իրենց, երբ գրկախառնվում են և հեշտությամբ են բացում իրենց սրտերը: