Թրամփը Չինաստանին մեղադրել է Վաշինգթոնի և Փհենյանի հարաբերությունները բարդացնելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին մեղադրել է Վաշինգթոնի և Փհենյանի հարաբերությունները բարդացնելու համար, հաղորդում է AFP-ն:
«Հյուսիսային Կորեայի հետ խնդիրների մի մասն առաջացել է Չինաստանի հետ առեւտրային տարաձայնություններից»:
Նա վերահաստատել է իր ցանկությունը`արմատապես փոխել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առեւտրում ստատուս-քվոն: Նրա կարծիքով, Պեկինի հետ առեւտրային քաղաքականությունում պետք է կոշտ դիրքորոշում լինի, քանի որ նա անազնիվ է վարվում Միացյալ Նահանգների հետ: