Թրամփը կրկին քննադատել է Google-ը, Facebook-ը եւ Twitter-ը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատել է տեխնոլոգիական ընկերություններին և հարթակներին, ներառյալ Twitter-ին, Facebook Inc-ին և Alphabet Inc-ին՝ հայտարարելով, որ նրանք «փորձում են ստիպել» մարդկանց լռել` ենթադրելով, որ իրենց գործունեությունը կարող է անօրինական լինել:
«Ես կարծում եմ, որ Google-ը, Facebook-ը եւ Twitter-ը ... պահպանողականներին եւ հանրապետականներին շատ անարդար են վերաբերվում», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը, գրում է Reuters-ը:
«Կարծում եմ, դա շատ լուրջ խնդիր է, որովհետեւ նրանք իսկապես փորձում են լռեցնել այս երկրի մեծ մասին և մարդիկ չեն ուզում լռել: Դա սխալ է, անարդարացի է: Հնարավոր է, անօրինական է: Մենք պարզապես արդարություն ենք ուզում, - հավելել է Թրամփը: