Իրանն սպառնում է դուրս գալ միջուկային համաձայնագրից
Իրանը դուրս կգա միջուկային գործարքից, եթե այն չհամապատասխանի երկրի ազգային շահերին: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:
Այաթոլլա Խամենեին, մասնավորապես, ընդգծել է, որ դեմ չէ Եվրոպայի հետ բանակցությունները շարունակելուն, սակայն Իրանի կառավարությունը չպետք է հույսը դնի Եվրոպայի վրա միջուկային համաձայնագրի պահպանմանը կամ տնտեսությանն առնչվող հարցերում:
«Միջուկային գործարքը նպատակ չէ, այլ միջոց: Եթե այն չհամապատասխանի Իրանի ազգային շահերին, Թեհրանը դուրս կգա դրանից», - ասել է Խամենեին իրանական կառավարության անդամների հետ հանդիպմանը:
Նրա կարծիքով՝ բանակցություններն ԱՄՆ-ի հետ ներկա փուլում անհնարին են ցանկացած մակարդակով: