Բարակ Օբամայի անվան բուլվար կհայտնվի Լոս Անջելեսում
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել քաղաքի փողոցներից մեկն անվանափոխել ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի պատվին: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է քաղաքապետ Էրիկ Գարսեթին:
«Պաշտոնական. քաղաքային խորհուրդը կողմ է քվեարկել Ռոդեո փողոցն Օբամայի բուլվար անվանակոչելուն: Մենք ուրախ ենք, որ դա կհիշեցնի Լոս Անջելեսի բնակիչներին և հյուրերին նախկին նախագահ Բարաք Օբամայի ժառանգության մասին, երբ նրանք ճանապարհորդելիս լինեն քաղաքում», - գրել է քաղաքապետն իր Twitter-ի էջում:
Ռոդեո փողոցը, որի երկարությունը կազմում է շուրջ 5.5 կմ, գտնվում է Լոս Անջելեսի հարավարևմտյան մասում: