Գերմանիայի թվայնացման հարցերով պետնախարարն ամեն ինչ կանի Գերմանիայում ԹՈՒՄՈ կենտրոն բացելու համար
Գերմանիայի թվայնացման հարցերով պետնախարար Դորոթի Բերը հայտնել է, որ ինքն ամեն ինչ կանի, որ Գերմանիայում ԹՈՒՄՈ կամ նմանատիպ մի այլ կենտրոն բացվի:
Այս մասին նա խոսել է՝ մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Երևանում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, հաղորդում է Reuters-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ պետնախարարի հայտարարության հիմքն այն է, որ Թումոն արդեն «բացահայտվում է» նաև այլ երկրների կողմից ու արդեն 2018 թվականի սեպտեմբերին այն մասնաճյուղ կունենա Փարիզում, իսկ նոյեմբերին՝ Բեյրութում:
Reuters-ի հաղորդմամբ՝ աշխարհի տարբեր երկրներ արդեն հասցրել են գնահատել Թումոն, իսկ Գերմանիան արդեն երկար ժամանակ չի հետաքրքրվել «հարավկովկասյան այս երկրի նորարարություններով»: