Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը ոչնչացրել է ահաբեկչական ակտեր նախապատրաստող զինյալի
Ադրբեջանի Խաչմազի շրջանում Պետանվտանգության ծառայության ուժայինները վնասազերծել են կրոնական ծայրահեղական խմբավորման անդամի, գրում է ադրբեջանական minval.az կայքը՝ հղում անելով հատուկ ծառայությունների տարածած պաշտոնական հաղորդագրությանը։
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ծայրահեղական խմբավորման անդամ հանդիսացող Նիզամի Նաջաֆովը զենք-զինամթերք ու պայթուցիկ նյութեր է ձեռք բերել և ահաբեկչական հարձակումներ է նախապատրաստել Ադրբեջանի հյուսիսում։
Գործողության ընթացքում, ի պատասխան զենքը վայր դնելու իրավապահների պահանջին, զինյալը կրակ է բացել ինքնաձիգից։ Նա ոչնչացվել է իրավապահների պատասխան կրակի արդյունքում։