Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Դեն Բիլզերյանի արցախյան այցին
Բաքվում ակտիվ կերպով հետևել են Հայաստան ժամանած «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի՝ Արցախի Հանրապետություն կատարած այցին։
Ադրբեջանական Report.az-ը գրում է. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, խոսելով Դեն Բիլզերյանի այցի մասին, այդ ամենն անվանել է «կրկես», իսկ Բիլզերյանին ու նրա գործունեությունը որակել անլուրջ։
«Կարծում եմ, որ ավելի օգտակար կլիներ, որ նրանք, ովքեր կազմակերպել են նրա այցը, նման կրկեսի և անլուրջ գործունեության փոխարեն զբաղվեին Ղարաբաղյան հիմնախնդրի հարցով ու տարածաշրջանում խաղաղության ապահովմամբ»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։