Թրամփը ՀԴԲ-ին կոչ Է արել միջոցներ ձեռնարկել Չինաստանի կողմից Քլինթոնի փոստի «կոտրանքի» կապակցությամբ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 28-ին Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ) եւ արդարադատության նախարարությանը (ԱՆ) կոչ Է արել միջոցներ ձեռնարկել այն տեղեկատվության կապակցությամբ, թե ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անձնական նամակագրությունը հափշտակվել Է Չինաստանի ընկերության կողմից: Համապատասխան հաղորդագրությունը պետության ղեկավարը գրել Է Twitter-ի իր Էջում:
«Հիլարի Քլինթոնի Էլեկտրոնային նամակները, որոնցից շատերը բովանդակել են գաղտնի տեղեկատվություն, «կոտրանքի» են ենթարկվել Չինաստանի կողմից: Ավելի լավ Է՝ հաջորդ քայլը լինի ՀԴԲ-ի եւ ԱՆ-ի կողմից, հակառակ դեպքում, նրանց մյուս բոլոր սխալներից հետո, դրանց նկատմամբ վստահությունն ընդմիշտ կվերանա»,- գրել Է Թրամփը:
Օգոստոսի 28-ին the Daily Caller-ը հայտնել Է, որ Չինաստանի ընկերությունը, որը լեգալ գործում Է Վաշինգտոնում, կարողացել Է մուտք գործել Հիլարի Քլինթոնի անձնական սերվեր, երբ նա 2009 – 2013 թվականներին զբաղեցնում Էր ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: