Հայ և վրացի դիզայներների նորաձեւության շոուն՝ Ազատության հրապարակում (տեսանյութ)
Օգոստոսի 28-ին առաջին անգամ Երեւանում անցկացվեց հայ-վրացական մշակութային օր, որի շրջանակում Ազատության հրապարակում հայ և վրացի հայտնի դիզայներները ցուցադրեցին իրենց բրենդային հավաքածուները:
«Ընկերությունը հաղթում է»՝ սա էր միջոցառման կարգախոսը, որի շրջանակում ելույթ ունեցան նաև հայ և վրացի երգիչներ ու պարողներ: Հայաստանից ելույթ ունեցան Աստղիկ Սաֆարյանն ու Սոֆի Դևոյան կրտսերը, իսկ Վրաստանից՝ Անի Սիրաձեն:
Միջոցառման հատուկ հյուրերն էին «Միսս Վրաստան» Նիա Ծիվծիվաձեն, «Վիցե Միսս Վրաստան» Լարա Յանը ու «Միսս Աշխարհ Վրաստան» Քեթի Շեկելաշվիլին:
Մանրամասն՝ տեսանյութում: