Ֆրանսիան դիվանագետներին հորդորել է հետաձգել Իրան գործողումները
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը դիվանագետներին և գերատեսչության աշխատակիցներին կոչ է արել անորոշ ժամանակով հետաձգել Իրան գործողումները՝ անվտանգությունից ելնելով:
Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Վերջինիս տեղեկություններով, այդ որոշումը կապված է Փարիզի մոտ իրանցի ընդդիմադիրների հանդիպման ժամանակ ահաբեկչությունը կանխելու դեպքի հետ:
Ընդգծվում է, որ Ֆրանսիան չկայացած ահաբեկչությունն ընդունում է որպես «Իրանի դեմ աճող թշնամանքը փաստող» վկայություն: