ԱՄՆ-ը կմասնակցի Ժնևում անցկացվելիք միջսիրիական բանակցություններին
ԱՄՆ-ը կմասնակցի Ժնևում սեպտեմբերի 14-ին կայանալիք միջսիրիական բանակցություններին:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչին, ամերիկյան պատվիրակությունը կներկայացնեն պետքարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդը և փոխօգնականը:
«ԱՄՆ-ն ընդունել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հրավերը մասնակցելու ժնևյան բանակցություններին: Դեսպան Ջեյմս Ջեֆրին, որը սիրիական երկխոսության գծով հատուկ ներկայացուցիչն է, ինչպես նաև Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ջոել Ռեյբենը կներկայացնեն ԱՄՆ-ն:
Պետքարտուղարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն «լիովին աջակցում է հատուկ դեսպանորդ դե Միստուրայի աշխատանքին, ինչպես նաև ՄԱԿ-ի ջանքերին սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման հարցում»: