4000 դոլար արժողությամբ զգեստով Մելանյա Թրամփը ծառատունկ է իրականացրել
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ծառ է տնկել Սպիտակ տան մարգագետնում: Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է առաջին տիկնոջ հանդերձանքն ու տեսքը ծառատունկի ժամանակ:
Տիկին Թրամփը մարգագետնում ծառատունկ իրականացնելիս ներկայացել էր բաց վարդագույն վերնազգեստով և Valentino նորաձևության տան կիսաշրջազգեստով՝ պատված ծաղկային զարդանախշերով: Շքեղ հանդերձանքը ԱՄՆ նախագահի կինն, ինչպես միշտ, լրացրել է բարձրակրունկ կոշիկներով՝ Christian Louboutin-ից:
Ինչպես գրում է բրիտանական Daily Mail-ը, Մելանյա Թրամփի հանդերձանքի արժեքը կազմում է մոտ 4000 դոլար: