Իրանի նախագահը հայտնել է՝ Թրամփի միջուկային համաձայնագրից դուրս գալու պատճառը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է պատճառը՝ ինչու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել դուրս գալ Իրանի հետ միջուկային համաձայնագրից, հաղորդում է «РИА Новости»-ն:
Պատասխանելով խորհրդարանականների՝ երկրի տնտեսական խնդիրների մասին հարցին՝ Ռոհանին ասել է, որ Թրամփի վրա ազդել են ձմռանն Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերը:
«Դեկտեմբերյան-հունվարյան իրադարձությունները դրդեցին Թրամփին հայտարարել. «Ես չեմ մնա Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում (ՀԳՀԾ), կմնամ միայն այն դեպքում, եթե Եվրոպան և այլ երկրներն աջակցեն ինձ տարածաշրջանի և հրթիռների հարցում: Եթե նրանք չանեն դա, ես դուրս կգամ միջուկային համաձայնագրից միակողմանի կարգով»,- ասել է Ռոհանին: