Առաջին օրը՝ որպես Հայաստանի քաղաքացի. Դեն Բիլզերյանը լուսանկար է հրապարակել Արցախից
Ամերիկաբնակ մեծահարուստ Դեն Բիլզերյանը, որն այսօր մեկնել է Արցախի Հանրապետություն, լուսանկար է հրապարակել Instagram-ում, որին կից գրել է.
«Առաջին օրը՝ որպես Հայաստանի քաղաքացի»:
Հրապարակված լուսանկարում պատկերվում է, թե ինչպես է զինվորական հրաձգարանում «պոկերի արքան» որոշակի զինատեսակներ փորձարկում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բիլզերյանն Արցախ է մեկնել Պաշտպանության նախարարության տրամադրած ուղղաթիռով:
Հիշեցնենք, որ սոցցանցերում միլիոնավոր հետևորդներ ունեցող Դեն Բիլզերյանն ու նրա եղբայր Ադամը երեկ Հայաստանում մասնակցել են ՀՀ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ երդման արարողությանը և դիմել են իրենց առաջին հայկական անձնագիրը ստանալու համար: