Մայքլ Ջեքսոնի մայրը հերքում է որդու թմրադեղեր օգտագործելու լուրը
Փոփ արքա Մայքլ Ջեքսոնի մայրը` Քետրինը, երկուշաբթի օրը երգչի վերջին AEG Live համերգային շրջագայության կազմակերպիչների դեմ դատական նիստի ժամանակ, վստահեցրել է, որ իր որդին թմրադեղեր չի օգտագործել: Խաչաձև հարցաքննությունից պարզ է դարձել, որ նա լսել է շշուկներ, իբր որդին ուժեղ ներգործող դեղեր է օգտագործում, բայց ինքը երբեք չի տեսել նրան դրանց ազդեցության տակ: «Նա իմ որդին է,-ասել է Քետրիը,-և ինձ ասել է, որ այդ շշուկները կեղծ են: Կածում եմ որևէ լուրջ բան իրականւմ չի եղել»:
AEG Live-ի փաստաբանները պնդում են, որ Ջեքսոնը միշտ էլ թմրադեղերի հետ կապված խնդիրներ է ունեցել, ավելի վաղ, քան իրենց հետ պայմանագիր ստորագրելը:
Մեծ հնչեղություն ստացած դատավարությունը սկսվել է ապրիլին: Հայցվոր Քետրին Ջեքսոնը պահանջում է ռեկորդային փոխհատուցում 40 մլրդ դոլարի չափով` չկայացած համերգների դիմաց: