Չեչնիայում իրավապահները զանգածային կերպով բերման են ենթարկում դեռահասների
Չեչնիայում իրավապահները սկսել են զանգածային կերպով բերման ենթարկել դեռահասների՝ փորձելով պարզել նրանց հնարավոր կապը օրեր առաջ Շալինսկի շրջանում և մայրաքաղաք Գրոզնիում անչափահասների կողմից ոստիկանների դեմ հարձակման հետ։
Ինչպես հաղորդում է Эхо Москвы ռադիոկայանը, ոստիկանություն են տարվում դեռահասներ, որոնք ծանոթ են ոստիկանների վրա հարձակվածների հետ, միասին սովորել են կամ ապրել մոտակայքում։
Նշվում է, որ ոստիկանական բաժանմունք են տարվել արդեն շուրջ 200 դեռահասներ, տարածքում բնակվող անչափահասների ծնողներից շատերը սարսափած են ու վախենում են դուրս թողնել իրենց երեխաներին, քանի որ ըստ նրանց պնդումների՝ ձերբակալում են անգամ 10-ամյա երեխաների։