Թուրքական լիրան անկում է ապրել Էրդողանի փեսայի հայտարարությունից հետո
Թուրքական լիրան անկում է ապրել Թուրքիայի ֆինանսների նախարար, նախագահի փեսա Բարաթ Ալբայրաքի հայտարարությունից հետո այն մասին, որ ԱՄՆ-ի առևտրային պատժամիջոցները Անկարայի դեմ կարող են ապակայունացնել Մերձավոր Արևելքը։
Այս հայտարարությունից հետո լիրայի փոխարժեքը հասել է 6.3-ի, փոխանցում է Reuters–ը։
Ալբայրաքն այդ հայտարարությունն արել է Փարիզում ֆրանսիացի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո։ Նա շեշտել է Անկարայի ձգտումը սերտ հարաբերություններ հաստատել Եվրոպայի հետ, իսկ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները վերջնարդյունքում կարող են խորացնել ահաբեկչությունը և փախստականների հետ կապված ճգնաժամը։