Պուտինը մեջբերել է Լյուդովիկոս 15-րդի խոսքը՝ սխալ նշելով հեղինակին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեջբերել է Ֆրանսիայի Լյուդովիկոս 15-րդ թագավորի խոսքը, սակայն սխալ է նշել հեղինակին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Օմսկում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական հարցերով կառավարության հետ հանդիպման ժամանակ Պուտինը մեջբերել է «Մեզնից հետո` թեկուզ ջրհեղեղ» արտահայտությունը՝ սխալ նշելով հեղինակի անունը:
Նախագահն ասել է, որ «սա թագավոր Լյուդովիկոս 14-րդի հայտնի սկզբունքն է», այնինչ երբ տարբեր աղբյուրներ պնդում են, որ արտահայտությունն արել է Լյուդովիկոս 15-րդը, իսկ հեղինակը նրա սիրուհի Մարքիզուհի դե Պոմպադուրն է:
Նշվում է, որ Պուտինն օգտագործել է այս մեջբերումը՝ խոսելով Ռուսաստանում կենսաթոշակային բարեփոխումների մասին ու ընդգծել, որ ռուսական իշխանությունները չեն կարող առաջնորդվել Լյուդովիկոս 14-րդի սկզբունքով: