ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ ռազմական հաստատություններն ավարտած սպաների պաշտոնների նշանակման արարողություն
Oգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել միջպետական ռազմակրթական փոխհամագործակցության ծրագրերի շրջանակում ՌԴ ռազմական ակադեմիաներում եւ կլինիկական օրդինատուրաներում վերապատրաստում անցած, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետն ավարտած սպաների պաշտոնների նշանակման եւ սպայական դաշույնների հանձնման արարողությունը:
ՊՆ-ից հայտնում են, որ շնորհավորելով սպաներին՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է ակադեմիական կրթության առկայությունը ծառայողական առաջընթացի և սպայակազմի որակյալ սերնդափոխության իրականացման գործում:
Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաև սպաներին հետաքրքրող հարցերին: Բարձրաձայնված որոշ խնդիրների և առաջարկների կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը տվել է հստակ ցուցումներ եւ հանձնարարականներ խնդրահարույց հարցերը սեղմ ժամկետներում կարգավորելու եւ ներկայացված առաջարկները քննության առնելու համար: