Ուկրաինան 1 մլրդ եվրո ֆինանսական օգնություն կստանա ԵՄ-ից
Ուկրաինան Եվրոմիության հետ համաձայնեցրել է պայմանները, որոնցով 1 միլիարդ եվրո ֆինանսական օգնություն կստանա ԵՄ-ից: Այս մասին հայտնել է ԵՄ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Նիկոլայ Տոչիցկին, հաղորդում է «Украинские новости» գործակալությունը:
Տոչիցկու խոսքով՝ մակրոֆինանսական օգնության պայմանների համաձայնեցման հարցում «առաջընթաց կա, և պայմանները ձևակերպվել են»:
Նա նաև նշել է, որ այս պահին չի կարող պատմել պայմանների մասին, քանի որ համաձայնագիրը դեռ չի ստորագրվել:
«Այն կստորագրվի մոտ ժամանակներում»,- ասել է Տոչիցկին: