Դեն Բիլզերյանն ու նրա ընկերուհին ընթրում են «Փարվանա» ռեստորանում (տեսանյութ)
«Պոկերի արքան» հայրենիքում է: Սկզբում նա Հայաստանի հանրապետության քաղաքացիություն է ստացել, ճաշել է Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոնի հետ, զբոսնել է եղբոր ու հոր հետ: Այնուհետեւ Դենը այցելել է Սևան ու համտեսել հայկական խորոված:
Այժմ Դեն Բիլզերյանն ու նրա ընկերուհի Սուելի Մեդեյրոսին ընթրում են «Փարվանա» ռեստորանում: Վերջինս Instagram-ի իր էջի story բաժնում հրապարակել է տեսանյութ, որում երևում է հայկական սեղանի առատությունը: