«Հղի չեմ». Արմինկան հերքել է իր երկրորդ հղիության մասին լուրերը
Երգչուհի Արմինկան, ով տևական ժամանակ է, ինչ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետևորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:
Օգոստոսի 26-ին երգչուհու տեղադրած լուսանկարը մեծ իրարանցում է ստեղծել իր Instagram-ի էջի հետևորդների շրջանում:
Լուսանկարներում երևում է Արմինկայի կլորացած փորիկը: Բոլորը լուսանկարին կից մեկնաբանություններում երգչուհուն հարցրել են արդյո՞ք նա հղի է:
Սակայն, օգոստոսի 27-ին նա նոր լուսանկար է հրապարակել և հերքել է այն փաստը, որ հղի է: Արմինկան գրել է.
«Կարդում եմ նախորդ նկարիս մեկնաբանություններն ու ծիծաղում: Հղի չեմ, ինչպես տեսնում եք, չեմ գիրացել, եթե նկատում եք: Հավանաբար ընկերուհիներս են ընտրել «անհաջող» անկյուն (ракурс) նկարի համար»: