«Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» միությունը պնդում է թե համշենցի հայերը ծագումով թուրք են
Թուրքիայում գործող «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» միությունը, որը սովորաբար հանդես է գալիս Հայոց ցեղասպանության մասին փաստերը հերքող արշավներով, այս անգամ հայտարարություն է տարածել համշենցի հայերի ծագման վերաբերյալ՝ պնդելով, որ վերջիններս թուրք են։
Ինչպես գրում է թուրքական haberler.com կայքը, միության նախագահ Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, որ Հայաստանն ու «հայկական լոբբին» գաղտնի ծրագրեր ունեն համշենցիների հետ կապված ու ամեն կերպ փորձում են ապակողմնորոշել նրանց՝ պնդելով վերջիններիս՝ իսլամացված հայեր լինելու ու Համշենում խոսվող բարբառի հայերեն լինելու մասին։
Ըստ Գյուլբեյի՝ հայերը փորձում են «խառնել տեղի ժողովրդի ուղեղը», մինչդեռ վերջիններս իսկական թուրքեր են։