Կալմիկիայում տեղի ունեցած ողբերգական ավտովթար արդյունքում 2 հայ ուղևոր է մահացել
Ռուսաստանի կազմի մեջ մտնող Կալմիկիայի Հանրապետության «Կասպյան» ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով Հայաստանի երկու քաղաքացի է զոհվել։
Ինչպես հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարության Կալմիկիայի Հանրապետության գծով վարչության մամուլի ծառայությունից, ՃՏՊ-ն տեղի է ունեցել ավտոճանապարհի 250-րդ կիլոմետրի վրա՝ առավոտյան ժամը 5-ի սահմաններում։
Ստացած վնասվածքներից «Սուբարու» ավտոմեքենայի երկու հայ ուղևորները տեղում մահացել են։Մեքենայի վարորդը և ևս երկու ուղևոր, որոնք նույնպես Հայաստանի քաղաքացիներ են, տարբեր ծանրության վնասվածքներով տեղափոխվել են բժշկական հաստատություններ։ Նախնական վարկածի համաձայն՝ «Սուբարու»-ի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։