Դեն Բիլզերյանը ՀՀ զինված ուժերում հաշվառման է կանգնել
Հայ միլիոնատեր, «Պոկերի արքա» Դեն Բիլզերյանը, ՀՀ զինված ուժերում հաշվառման է կանգնել: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ եթե անձը ՀՀ քաղաքացիություն է ստանում, ապա ավտոմատ կերպով պետք է նաև հաշվառման կանգնի:
Օգոստոսի 27-ին Բիլզերյանը ներկայացրել է դրա համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
Հիշեցնենք, որ Դեն Բիլզերյանը և նրա եղբայրը ստացել են ՀՀ քաղաքացիություն: