Հռոմի պապը հրաժարվել է մեկնաբանել մանկապղծությունը թաքցնելու մասին մեղադրանքները
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հրաժարվել է պատասխանել ԱՄՆ–ում Վատիկանի նախկին նունցիա, արքեպիսկոպոս Կառլո Մարիա Վիգանոյի այն մեղադրանքներին, որ նա միջոցներ ձեռք չի առել մանկապղծության մեջ մեղադրվող կարդինալ Թեոդոր Մաքքերիկի նկատմամբ։ Reuters գործակալությունը հայտնում է, որ համապատասխան հայտարարությունը նա արել է կիրակի օրը՝ Հռոմից Դուբլին ուղեւորվող ինքնաթիռում լրագրողների հետ ունեցած զրույցում, փոխանցում է TACC–ը։
Գործակալության տվյալներով՝ Հռոմի պապը հայտարարել է, որ ոչ մի բառ չի ասի այն փաստաթղթի առնչությամբ, որով Կառլո Մարիա Վիգանոն պահանջում է պապին հրաժարական տալ։
ԱՄՆ-ում Վատիկանի նախկին դեսպան, արքեպիսկոպոս Կառլո Մարիա Վիգանոն փաստաթղթեր է հրապարակել, որոնք վկայում են այն մասին, որ եկեղեցական ղեկավարությանը 2000 թվականից ի վեր հայտնի են եղել Վաշինգթոնի արքեպիսկոպոս, կարդինալ Թեոդոր Մաքքերիի դեմ մեղադրանքները մանկապղծության մեջ, իսկ Ֆրանցիսկոս պապին տեղեկացվել էր այդ մասին 2013 թվականին ընտրվելուց հետո, սակայն նա որեւէ քայլ չի ձեռնարկել: La Verita պարբերականը կիրակի օրը հրապարակել էր Վիգանոյի համապատասխան նամակը, որում նա հրաժարականի կոչով դիմում է Հռոմի պապին:
Կարդինալ Մաքքերիկը կասկածվում է անչափահասին մեծացնելու եւ չափահաս սեմինարիստների հետ մեկտեղ նրա հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ, երբ դեռ սովորական հոգեւորական էր։ Հուլիսի վերջին կարդինալը ամերիկյան եպիսկոպոսների ճնշման տակ հրաժարական է տվել։