Ալեքսեյ Նավալնին ոստիկանական խցից հայտնել է, թե ինչու են իրեն ձերբակալել
Մոսկվայում իր տան մոտ ձերբակալված ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին ոստիկանական բաժանմունքի խցից հայտնել է, որ իրեն դատելու են դեռևս ձմռանն անցկացված հանրահավաքին մասնակցելու համար:
Ինչպես հաղորդում է BBC-ն, կիրակի Մոսկվայի քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ համաձայնություն չի տվել սեպտեմբերի իննին հանրահավաքի անցկացմանը՝ ընդդեմ թոշակային տարիքի բարձրացման, որը կազմակերպում են Նավալնին և նրա կողմնակիցները:
Ընդդիմադիր գործիչը կարծում է, որ ձերբակալությունն ու գործի քննության հետաձգումը մի քանի ամսով, որով իրեն 30 օր ժամկետով վարչական կալանք է սպառնում, թելադրված են իշխանությունների կողմից և նպատակ ունեն մեկուսացնելու իրեն գալիք հանրահավաքի ժամանակահատվածի ընթացքում:
Հիշեցնենք, որ Նավալնուն ձերբակալել են օգոստոսի 24-ին և առանց պատճառը նշելու տեղափոխել ոստիկանություն: