Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3-ի, տուժածներինը՝ 310-ի
Իրանի արևմուտքում անցած գիշեր տեղի ունեցած 6․1 մագնիտուդով երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 3-ի։ Ավելացել է նաև տուժածների թիվը՝ հասնելով 310-ի։ Այս մասին հայտնում է IRIB գործակալությունը։
Ստորգետնյա ցնցումների հետևանքով Կերմանշահ նահանգում ջրամատակարարումը խափանվել է։ Ութ գյուղեր հոսանքազրկվել են։
Ցնցումները զգացվել են նաև Իրաքի մի շարք շրջաններում։
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կերմանշահ նահանգի Ջավանրուդ քաղաքից 31 կմ արևմուտք, օջախը գտնվել է 8․3 կմ խորության վրա։ Ցնցումները տեղի են ունեցել գիշերը՝ Երևանի ժամանակով 02․13-ին։