57 հազար ԱՄՆ դոլար՝ «Տիտանիկից» հայտնաբերված «հրեական» ժամացույցի համար
Թվացույցի վրա հրեական տառերով և հակառակ կողմում Մովսեսի նկարով ժամացույցը, որը պատկանել է «Տիտանիկի» ուղևոր, Ռուսաստանից ներգաղթած Սինայ Կանտորին, աճուրդով վաճառվել է 57 հազար ԱՄՆ դոլարով։
Վաճառքն անցած շաբաթ օրը կազմակերպել է Heritage Auctions աճուրդի տունը, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Դալասում,– օգոստոսի 26-ին գրում է հրեական նորությունների JTA գործակալությունը։
Ժամացույցը ձեռք է բերել Ջոն Միոտելը, որը Կալիֆորնիայի Miottel Museum-ի տնօրենն է։ Այս թանգարանում է գտնվում է «Տիտանիկից» հայտնաբերված իրերի ամենահարուստ հավաքածուն։