Մանրամասներ՝ ԱՄՆ դեսպանատան գնդակոծության գործի վերաբերյալ
Եվս երկու մարդ է ձերբակալվել Անկարայում ԱՄՆ դեսպանատան գնդակոծության գործի հետաքննության շրջանակներում, հայտնում է Риа новости-ն՝ վկայակոչելով Hurriyet թերթը :
Այս գործով ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է չորսի, կասկածյալները հարցաքննվում են ոստիկանության կողմից:
Անկարայի քաղաքապետարանը հայտնել էր, որ միջադեպը տեղի էր ունեցել օգոստոսի 21-ին, ժամը 5: 30-ին: Աթաթուրքի պողոտայով անցնող սպիտակ ավտոմեքենայից վեց կրարոց էր արձակվել ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ:
Փամփուշտները դիպչել էին դիվանագիտական առաքելության շենքի անվտանգության տարածքի մետաղական դռանը: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:
Ավելի ուշ թուրքական մայրաքաղաքի քաղաքապետարանը հայտնել էր 39-ամյա Ահմեթ Չելիքթենի և 38-ամյա Օսման Գյունդաշի ձրբակալման մասին, որոնք կասկածվում են դեսպանատան վրա հարձակման համար: Նրանք ձերբակալվել էին ավտոմեքենայի մեջ, որից արձակվել էին կրակոցները: Տղամարդիկ խոստովանական ցուցմունքներ են տվել: