Պուգաչովան խոհուրդ է տվել Լայմա Վայկուլեին «լեզուն բերանում» պահել (տեսանյութ)
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան Instagram-ում հրապարակված ուշագրավ տեսանյութում խորհուրդ է տվել երգչուհի Լայմա Վայկուլեին «լռել, լեզուն բերանում պահել»:
Տեսանյութի սկզբում Պուգաչովան Վայկուլեին խնդրում է ցույց տալ լեզուն:
«Հըմ, ես այդպես էլ գիտեի՝ լեզվիդ տակ ոսկոր չկա: Դրա համար գիտես՝ ինչ պետք է անես՝ լռես»,- ասում է երգչուհին: Դրան ի պատասխան՝ Վայկուլեն խնդրում է ընկերուհուն իր լեզուն ցույց տալ:
«Իսկ քո լեզվի տակ ոսկոր կա»,- հումորով նկատում է աստղային շիկահերը, ինչին ի պատասխան Պուգաչովան ասում է, որ դա ձուկ ուտելու հետևանք է:
Տեսանյութը հրապարակվել է Վայկուլեի մասնակցությամբ սկանդալի ֆոնին: Հիշեցնենք, որ երգչուհին ավելի վաղ հայտարարել էր, որ ոչ մի գումարի դիմաց չէր համաձայնի ելույթ ունենալ Ղրիմում: