Իրանում պաշտոնանկ է արվել էկոնոմիկայի և ֆինանսների նախարարը
Իրանի Մեջլիսը կիրակի կողմ է քվեարկել էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Մասուդ Քարբասիանի պաշտոնանկությանը։ Այս մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։
Համաձայն Իրանի սահմանադրության՝ խորհրդարանը կարող է քվեարկության դնել կառավարության ցանկացած անդամի հրաժարականի հարցը: Եթե նախարարը վստահության հարցում մերժում ստանա, նախագահը երեք ամիս ունի նրան փոխարինող գտնելու համար:
Ավելի վաղ իրանցի խորհրդարանականները կողմ էին արտահայտվել աշխատանքի, սոցապահովության և կոոպերատիվների հարցերով նախարար Ալի Ռաբիյիի հրաժարականին։
Օգոստոսի սկզբին իրանական ռիալի փոխարժեքը դոլարի նկատմամբ սև շուկայում աճել է՝ հասնելով ռեկորդային մակարդակի՝ 120 հազար ռիալի, ինչը հանգեցրել է գնաճի և բողոքի ալիքի։