«Ամեն բան Ալլահի կամքով է». Չեչնիայի նախագահը՝ Մաքքեյնի մահվան մասին
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ նախօրեին կյանքից հեռացած ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնի մահն «Աստծո կամնք էր»։ Կադիրովը հիշել է հանգուցյալի՝ Ռուսաստանի հանդեպ ունեցած ոչ այնքան ջերմ վերաբերմունքի մասին։
Telegram-ի իր էջում Չեչնիայի առաջնորդը գրել է․
«Նրան դուր չէր գալիս պարզապես Ռուսաստանի գոյության փաստը։ Ամեն բան Ալլահի կամքով է։ Ռուսաստանը եղել է, կա ու կլինի», - գրել է Կադիրովը։
Հիշեցնենք, որ Մաքքեյնը 81 տարեկան էր, օրեր առաջ հայտնի էր դարձել, որ սենատորը որոշում է կայացրել դադարեցնել գլխուղեղի ուռուցքի բուժումը, որոնք անցնում էր շուրջ մեկ տարի շարունակ։