Բելգիայի թագավորի էքստրեմալ հանգիստը Հայաստանում (տեսանյութ)
Թագավորական այրերը սովորաբար ավանդական վայրեր են նախընտրում հանգիստն անցկացնելու համար, ինչպիսիք են Ֆրանսիան և Իտալիան: Սակայն, De Standaard-ի զեկույցի համաձայն, Բելգիայի թագավորական ընտանիքը՝ թագավոր Ֆիլիպը, թագուհի Մաթիլդան և նրանց 4 երեխաները ֆրանսիական Île d’Yeu կղզում որոշ ժամանականցկացնելուց հետո որոշել են ուղևորվել Հայաստան:
Ինչպես հաղորդում են աղբյուրները, թագավորական ընտանիքը տպավորված է տեղական խոհանոցով և հատկապես երկրի գինիներով:
Թագավոր Ֆիլիպի սպորտային ընդունակությունները հաճախ կազմում են արքայական տոնական լուսանկարչական փաթեթի մի մասը և վերջին հոլովակը, որը նկարահանվել է Հայաստանում, ցույց է տալիս 58-ամյա թագավորի գնալով զարգացող հմտությունները:
Տեսանյութը ներկայացնում ենք ստորև.