Բինգյոլ նահանգում թուրք-քրդական բախման արդյունքում սպանվել են թուրք և քուրդ զինյալներ
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Բինգյոլ նահանգի Քարլըովա շրջանում թուրքական ԶՈւ-ի և «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման գրոհայինների միջև բախման արդյունքում մահացել է մեկ թուրք զինվոր, ևս երկուսը մարմնական վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։
Ինչպես փոխանցում է թուրքական diken.com.tr կայքը, թուրքական ԶՈւ-ն մարտի ընթացքում չեզոքացրել է երկու քուրդ զինյալի՝ 29-ամյա Այքութ Օզքյուրը և 35-ամյա Մեհմեդ Շիրին Օզմենը, որոնք Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից կազմված հետախուզվող գրոհայինների «սև ցուցակում էին»։
Քրդական կողմը դեռ որևէ կերպ չի մեկնաբանել լուրը։