Եկատերինբուրգում 500 մարդ է տարհանվել առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի պատճառով
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում 500 մարդ է տարհանվել «Գրինվիչ» առևտրի կենտրոնի շենքից՝ այստեղ բռնկված հրդեհի պատճառով։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային վարչությանը։
Հայտնի է, որ հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել հրդեհը։
Ըստ նախնական տվյալների՝ կրակը բռնկվել է շենքի երրորդ հարկում գործող սրճարաններից մեկում և կարող է կապված լինել օդափոխման համակարգի խափանման հետ։
Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։
Այլ մանրամասներ չկան։