Իրանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը 250-ի է հասել
Օգոստոսի 26-ի լույս գիշերը Իրանի արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը 250-ի է հասել, զոհերի թիվը՝ 2-ի:
Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, երկրաշարժը տեղի է ունեցել Քերմանշահ նահանգում:
Քերմանշահի նահանգապետի փոխանցմամբ, երկրաշարժից տուժածների թիվը 250-ի է հասնում: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 2 մարդ, տուժել է Թազե Աբադ քաղաքի 241 բնակիչ:
Շաբաթ լույս կիրակի գիշերը Թեհրանի համալսարանի գեոֆիզիկայի ինստիտուտի սեյսմիկ կենտրոնը հայտնել է 5,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի մասին: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 02.43 –ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը Քերմանշահ մարզի Թազե Աբադ քաղաքից 31 կիլոմետր հեռավորության վրա է գտնվել: Քերմանշահի շրջանն է: Էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը հասել է 8,3 բալի: